Իմ և նրա միջև տեղի է ունեցել մի քանի միջադեպ. ՊԲ հրամանատարի նախկին օգնականը պարզաբանումներ է ներկայացրել
Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանի գործելաոճի վերաբերյալ NEWS.am-ի աղմկահարույց հրապարակումից հետո, իրեն հետ կապված միջադեպի և ծառայությունից ազատման հետ կապված պարզաբանումներ է ներկայացրել ՊԲ հրամանատարի նախկին օգնական-վարչական խմբի ղեկավար, գնդապետ Սամվել Աբրահամյանը:
Նա մեզ հետ զրույցում նշեց, որ նյութը հրապարակելուց հետո որոշ շրջանակներ փորձել են տեղեկատվության սկզբնաղբյուրը կապել իր անվան հետ: «Պետք է հիասթափեցնեմ, որ նման պրիմիտիվ գործելաոճն իմը չէ. եթե ես ասելիք եմ ունենում, ապա այն կրում է ուղիղ և հասցեական բնույթ»,- ասաց նա:
Աբրահամյանը զավեշտալի համարեց իրեն ծեծի ենթարկելու տեղեկությունները, բայց նշեց, որ նրանց միջև տեղի է ունեցել մի քանի միջադեպ. «Անգամ մեծ ցանկության դեպքում նա (նախարարի պաշտոն զբաղեցրած անձը) ինձ հետ բռունցքի ուժով խոսել չի կարող: Շատ փակագծեր չբացելով կարող եմ ասել, որ նախարարի՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հետևանքով իմ և նրա միջև տեղի է ունեցել մի քանի միջադեպ: Դրան հաջորդել է օրենքի կետերի կոպիտ խախտմամբ ինձ ծառայությունից ազատելը»:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում