Մորգենշտերնը հաշմանդամություն ունեցող երկրպագուին է նվիրել անվասայլակը, որով գնացել էր «МУЗ-ТВ»-ի մրցանակաբաշխությանը
Ռուս ռեփեր Մորգենշտերնը Նովոսիբիրսկից 15-ամյա դեռահաս Տիմուր Անդրյուշկինին է նվիրել թանկարժեք անվասայլակը, որով ռեփերը հայտնվել էր «МУЗ-ТВ»-ի մրցանակաբաշխությանը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
Ռեփերի 15-ամյա երկրպագուի մոտ չորրորդ աստիճանի սկոլիոզ է ախտորոշվել, ինչի հետեւանքով նա գամված է անվասայլակին։ Ավելի վաղ հիփ-հոփ արտիստը երկրպագուին սոցիալական ցանցերում ձայնային հաղորդագրություն է ուղարկել՝ առաջարկելով նրան սայլակ ուղարկել։
«Մենք ասացինք, որ հիմա Մոսկվայում ենք բուժման նպատակով եւ ուրախ կլինենք անձամբ հանդիպել։ Ալիշերը համաձայնեց։ Եվ ահա նրա «Cadillac»-ը մայրաքաղաքի կենտրոն եկավ, իսկ բեռնախցիկում նվերներ են»,- պարբերականի հետ զրույցում նշել է Անդրյուշինի մայրը։ Նա հավելել է, որ ռեփերի նվերը ճիշտ ժամանակին էր, քանի որ նախկինը հաճախ էր փչանում, իսկ նոր սայլակ ձեռք բերելը խնդրահարույց էր։
Ռեփերն Անդյուշինի մասնակցությամբ հրապարակում է արել Ինստագրամյան էջում, որում պատմել է իր նվերի մասին։ «Ես այս սայլակով գնացել եմ ափսեի տեսքով մրցանակի հետեւից, իսկ դու խոհանոց կգնաս ափսեների հետեւից»,- կատակել է երգիչը։
Այս տարվա հունիսին Մորգեշտերնը 10 միլիոն ռուբլի է փոխանցել երեքամյա Իլյա Խուդոբի բուժման նպատակով։ Երեխան սպինալ մկանային ատրոֆիա ունի, եւ թանկարժեք դեղամիջոցներ են անհրաժեշտ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...