Իրանը դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումն Իրաք
Իրանը դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումն Իրաք դրա պակասի պատճառով։ Կկրճատվի նաեւ արտահանումն Աֆղանստան, տեղելացնում է Fars գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի Էներգաբաշխիչ ընկերության գործադիր տնօրեն Մոսթաֆա Ռաջաբի Մաշհադիին։
«Մեր երկրի պահանջմունքները դարձան պատճառ, որպեսզի դադարեցնենք էլեկտրաէներգիայի արտահանումն Իրաք»,- ասել է Ռաջաբի Մաշհադին։
Գործադիր տնօրենի խոսքով՝ անցած տարի երկիրն արտահանել է մոտ 2 հազար մեգավատ էլեկտրաէներգիա, իսկ այս տարի ներքին պահանջարկի պատճառով արտահանումը կրճատվել է մինչեւ 150 մեգավատ։
Իրանի էներգաապահովման հետ կապված իրավիճակն այս ամռանը սրվել է եւ հանգեցրել ողջ երկրում էլեկտրաէներգիայի մշտական անջատումների։ Խնդիրը մի քանի անգամ հանգեցրել է բողոքի ակցիաների քաղաքներում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...