Ադրբեջանը տեղեկատվական ահաբեկչություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի բնակիչների նկատմամբ. Դավիթ Բաբայան
Ադրբեջանը տեղեկատվական ահաբեկչություն է իրականացնում, տեղեկատվական եւ հոգեբանական ճնշում Լեռնային Ղարաբաղի բնակիչների վրա՝ մեր լավատեսությունը, կամքն ու հավատը խաթարելու համար: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ղարաբաղից «բնակչության արտահոսքի» մասին ադրբեջանական կողմի հայտարարությունները, հայտարարել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
«44-օրյա պատերազմի ընթացքում մոտ 100 հազար ղարաբաղցի ստիպված եղավ լքել իրենց տները: Այժմ ճնշող մեծամասնությունը վերադարձել է: Մնացել է մոտ 25 հազար ներքին տեղահանված անձ, նրանք մնում են Հայաստանում: Բնականաբար, նման դինամիկան ձեռք չի տալիս Ադրբեջանին. նրանք բոլորովին այլ ծրագրեր ունեն, նրանք ցանկանում են, որպեսզի Ղարաբաղը, որպես այդպիսին, գոյություն չունենա, որպեսզի մի բուռ մարդ մնա, ում կարելի է վախեցնել եւ ոչնչացնել մեր պետականությունն ու արժանապատվությունը:
Քանի որ դա չի ստացվում, մարդիկ վերադառնում են, նրանք դիմում են ամեն տեսակ հնարքների եւ սադրանքների: Փորձում են ցույց տալ, որ մարդիկ իբր հեռանում են: Դա առաջին հերթին հաշվարկված է հենց Ղարաբաղի ժողովրդի համար: Զուգահեռ Ադրբեջանի ղեկավարության «հանճարողության» ցուցադրում է գնում, որը հայտարարել է, որ Ղարաբաղում «շատ քիչ մարդ» կա:
Նման հայտարարությունների անհիմն լինելու մեջ համոզվելու համար պարզապես նայեք Անդրեի Ստեփանակերտում կայացած համերգի կադրերը, թե քանի մարդ էր եկել հրապարակ: Սա ադրբեջանական քարոզչամեքենայի հնարքների՝ իրականությանն անհամապատասխանության լավագույն ապացույցներից մեկն է:
Նրանք փորձում են ահաբեկել, համոզել, որ «մենք բոլորին դեմքով տեսնում ենք», որպեսզի մարդիկ վախենան վերադառնալ: Բնականաբար, դա ֆիզիկապես անհնար է: Մենք կապրենք այստեղ: Բնակչության արտահոսքը հնարավոր է մի դեպքում. Եթե Ղարաբաղի ժողովրդի կամքին հակառակ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում: Եվ դա ոչ ոք չի Ղարաբաղում չի ընդունում, դա մեզ համար բացառված է»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում