Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Աշխարհ

Իսրայելի եւ Իրանի միջեւ թաքնված մարտը սպառնում է մեծ պատերազմի վերաճել

Օմանի ափերի մոտ նավթ տեղափոխող տանկերի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Իսրայելի եւ Իրանի միջեւ հերթական սրացման ֆոնին Business Insider-ը վերլուծել է երկու երկրների ռազմական հնարավորությունները լայնածավալ հակամարտության դեպքում: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ հրապարակումից:

«Իրանի զինված ուժերը մի շարք առավելություններ ունեն Իսրայելի նկատմամբ, հատկապես՝ զինված ուժերի թվաքանակի առումով:

Իրանի 84 միլիոնանոց բնակչությունը շատ ավելին է, քան Իսրայելի 9 միլիոնը, ինչը թույլ է տալիս Իրանին 525.000 զինծառայող ներգրավել բանակում՝ Իսրայելի 170.000-ի դիմաց: Իրանը, որը ապավինում է անկանոն եւ անհամաչափ պատերազմին ցամաքում եւ ծովում, մեծ ներդրումներ է կատարել իր ռազմականացված կազմավորումների համար. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ունի ավելի քան մեկ միլիոն զինծառայող, իսկ Իսրայելը՝ ընդամենը մի քանի հազար համեմատելի զինծառայող:

Իրանը նաեւ ավելի մեծ նավատորմ, ավելի շատ տանկեր եւ զրահամեքենաներ ունի, եւ ավելի շատ վառելիքի հասանելիություն:
Բայց Իսրայելը որակական առավելություն ունի: Միջազգային պատժամիջոցները թույլ չտվեցին Իրանին արտասահմանյան սարքավորումներ գնել, ինչը թույլ չտվեց նաեւ Իրանին ռազմաարդյունաբերական բազա հիմնել: Դրա տանկային ուժերը, օրինակ, հիմնականում կազմված են T-72-երից եւ T-54-ի եւ T-55-ի իրանական կրկնօրինակներից, որոնք ենթադրաբար զիջում են Իսրայելի Merkava Mark IV-ին, որը լավագույն զրահապատ տանկերից մեկն է համարվում: Zulfiqar շարքի իրանական տանկերը եւ նոր Karrar-ը նույնպես կա՛մ հիմնված են հնացած նախագծերի վրա, կա՛մ խոչընդոտում են Իրանի արդյունաբերական սահմանափակումները: Իրանի ռազմածովային ուժերն ավելի մեծ են եւ արդիականացված, բայց դեռ թերություններ ունեն: Իսրայելի ռազմածովային ուժերը, շնորհիվ իր հզոր պաշտպանական արդյունաբերության եւ Միացյալ Նահանգներից եւ Եվրոպայից մատակարարներին, գերժամանակակից հրթիռներ եւ նավեր ունեն, այդ թվում՝ սուզանավերը, օդաուժային սարքավորումներ:

Իսրայելի ռազմաօդային ուժերն ավելի մեծ են, քան Իրանինը եւ վաղուց համարվում են լավագույններից մեկն աշխարհում: Օդուժի հիմնական մարտական ​​ուժը բաղկացած է 66 F-15, 175 F-16 եւ առնվազն 27 դժվա նկատելի F-35 կործանիչներից: Իսրայելն ակնկալում է մինչեւ 2024 թվականը ստանալ եւս 23 F-35 ինքնաթիռ եւ նախատեսում է ստանալ ընդհանուր առմամբ 75 ինքնաթիռ:

Համեմատության համար նշենք, որ Իրանի ռազմաօդային ուժերի (IRIAF) հիմքը 63 F-4 եւ 26 F-14 ինքնաթիռներն են, որոնք հնացել են եւ պահեստամասերի կարիք ունեն: (Իրանը միակ երկիրն է, որը շահագործում է ամերիկյան F-14-ները):

Իրանն իսկապես մոտ 59 չինական եւ ռուսական մոդել ունի, այդ թվում՝ 19 ռուսական ՄիԳ -29 եւ 23 Սու-24 եւ 17 չինական F-7 ինքնաթիռ Չինաստանից, սակայն հայրենական կործանիչները 1960-ականների ամերիկյան ինքնաթիռների կրկնօրինակներն են:

Միջուկային զենք

Համարվում է, որ Իսրայելն ունի առնվազն 90 միջուկային մարտագլխիկ եւ բավարար պլուտոնիում եւս 100 կամ 200 զենքի համար: Այն կարող է այդ զենքերը հասցնել ինքնաթիռներով կամ հրթիռներով: (Իսրայելն ունի տարածաշրջանի հրթիռների ամենազարգացած զինանոցներից մեկը):

Համարվում է, որ իսրայելական «Իերիխոն III» միջին հեռահարության բալիստիկ հրթիռի հեռահարությունը 3000-ից 4000 մղոն է: Ամենայն հավանականությամբ, Իսրայելը կարող է նաեւ միջուկային զինված թեւավոր հրթիռներ արձակել իր «Դելֆին» դասի սուզանավերից, որոնք ենթադրաբար գործում են Պարսից ծոցի մոտ:

Իրանը ձգտում էր միջուկային ներուժ ստեղծել 1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբին, և մինչդեռ Թեհրանը պնդում է, որ այժմ միջուկային զենքի չի ձգտում, ուրանի հարստացմանն ուղղված վերջին գործունեությունը հարցեր է առաջացրել դրա իրական նպատակների վերաբերյալ: (Իսրայելի պաշտոնյաները հաճախ Իրանին մեղադրում են նրանում, որ այն կարող է միջուկային զենք ստանալ շաբաթների կամ ամիսների ընթացքում):

Իրանը նաեւ շարունակում է բարելավել իր հրթիռային զինանոցը՝ ունենալով 200-2000 մղոն հեռահարության առնվազն 18 թեւավոր եւ բալիստիկ հրթիռների մոդելներ, որոնք կամ գտնվում են շահագործման մեջ, կամ՝ զարգացման փուլում:

Տարածաշրջանային պատերազմ

Իսրայելը եւս մի առավելություն ունի, որն Իրանը չունի՝ դաշնակիցներ: Միացյալ Նահանգներն ու Իսրայելը չափազանց սերտ հարաբերությունների մեջ են:

Երկու երկիր շարունակական վարժանքներ է իրականացնում՝ Juniper Cobraն եւ Juniper Falcon-ը: Իսրայելը կարող է նաեւ գաղտնի աջակցություն ստանալ Պարսից ծոցի արաբական պետություններից, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները:

Իրանն վստահված անձանց ցանց ունի, առաջին հերթին՝ լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը, որը օպերացիաներ է իրականացնում ամբողջ տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում:

Այս ուժերն Իսրայելի կամ դրա գործընկերների կարողությունները չունեն, սակայն դեռ կարող են ազդել հակամարտության վրա: Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում Սիրիայում «Հըզբոլլահի» դիրքերին, իսկ ԱՄՆ-ն՝ Իրանի աջակցությամբ գործող գրոհայինների ուղղությամբ Իրաքում:

Այսպիսով, Իսրայելի եւ Իրանի միջեւ պատերազմը, ամենայն հավանականությամբ, կտարածվի տարածաշրջանի եւ աշխարհի այլ մասերի վրա: Նման էսկալացիայի հետեւանքները կարող են հետ պահել երկու կողմերին:

Սա նշանակում է, որ ստվերային պատերազմը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի, եւ երկու երկրներն էլ ապավինելու են իրենց հետախուզական ծառայություններին, ավիացիոն եւ ռազմածովային ուժերին՝ ծովում եւ ցամաքում միմյանց թիրախներին հարվածելու համար, երբ դա անելու հնարավորություն կա՝ առանց ավելի լայն հակամարտության հրահրման»: