«Մեգանը շատ մակերեսային է». դքսուհու եղբայրը կրկին քննադատել է նրան
Արքայազն Հարիի կնոջ եղբայրը՝ Թոմաս Մարքլ կրտսերը, դարձել է «Մեծ եղբայր» իրապատում-շոուի ավստրալական տարբերակի մասնակիցը եւ իր ներածական խոսքը սկսել է՝ դքսուհուն ու նրա ամուսնուն վիրավորելով, հայտնում է Daily Mail-ը։
Թոմաս Մարքլ կրտսերը հայտարարել է, թե Մեգան Մարքլը «կկործանի ամուսնու կյանքը։ «Ես Մեգան Մարքլի եղբայրն եմ, ես ավագն եմ»,- 55-ամյա Մարքլի խոսքերը մեջբերել է պարբերականը։ «Ես արքայազն Հարիին ասել եմ․ «Ես կարծում եմ՝ նա կկործանի ձեր կյանքը։ Նա շատ մակերեսային է»»,- ընդգծել է նա։
Ի դեպ, Թոմասը դատապարտված է եղել։ 2017թ․-ին նրան մեղավոր են ճանաչել հարբած վիճակում կնոջն ատրճանակով սպառնալու համար։
Ավելի վաղ թագավորական լուսանկարիչ Քոնթ Գեւինը հայտարարել է, որ հնարավոր է՝ Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի ամուսնությունը փլուզման եզրին է։ Նա կարծում է, որ Սասեքսի դքսուհին արքայական ընտանիքի կողմից այդպիսի ճնշման չէր սպասում, երբ ամուսնանում էր Հարիի հետ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...