Ուհանի իշխանությունները ավարտել են ավելի քան 11 մլն մարդու Covid-19-ի թեստավորումը
Ուհանի իշխանությունները ավարտել են ավելի քան 11 մլն մարդու Covid-19-ի թեստավորումը հիվանդության դեպքերի վերսկսումից հետո, ինչը տեղի ունեցավ այստեղ առաջին անգամ կորոնավիրուսի հայտնվելուց մեկ տարի հետո։
Շաբաթ օրն արդեն քաղաքում գրանցվել էր Covid-19-ի տեղական փոխանցման 37 դեպք, հայտնաբերվել էր 41 անախտանիշ վիրուսակիր զանգվածային թեստավորման ընթացքում, տեղեկացնում է Սինհուա գործակալությունը։
Այն բանից հետո, երբ 2019թ. վերջին քաղաքում առաջին անգամ հայտնվեց կորոնավիրուսը, Չինաստանում երկրի ներսում հիվանդության դեպքերի թիվը կրճատվել էր՝ հասնելով գրեթե զրոյի։ Բայց նոր բռնկումը այդ ռեկորդը սպառնալիքի տակ դրեց դելտա տարբերակի պատճառով։
Չինաստանի իշխանությունները այս առնչությամբ կարանտին են մտցրել մի շարք քաղաքներում, դադարեցրել են ներքին տրանսպորտային հաղորդակցությունը եւ սկսել զանգվածային թեստավորում իրականացնել։ Պեկինը նաեւ խստացրել է արտասահման ուղեւորությունների սահմանափակումներն իր քաղաքացիների համար հիվանդության դեպքերի թվի աճը կանխելու ջանքերի շրջանակում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...