Բրազիլիայի նախագահը երկրի Գերագույն ընտրական դատարանի ղեկավարին «մարմնավաճառի որդի» է անվանել
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն ուղիղ եթերի ժամանակ վիրավորել է երկրի Գերագույն ընտրական դատարանի ղեկավարին: Բրազիլիայի հարավում գտնվող իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ նա Լուիս Ռոբերտո Բարոզուին անվանել է «պոռնիկի որդի», հայտնում է The Independent-ը:
Գերագույն ընտրական դատարանի ղեկավարն այդ խոսքերին պատասխանել է, թե քանի որ իր գործողությունները նման արձագանք են առաջացնում, նշանակում է, որ ինքը հավուր պատշաճի է աշխատում:
Բոլսոնարուի մեկնաբանությունները հնչել են քվեարկության համակարգի շուրջ աճող լարվածության ֆոնին, որը նախագահը համարում է խարդախ:
2018-ի ընտրություններում տարած հաղթանակից հետո աջ քաղաքական գործիչն ընտրողների խարդախության մեղադրանք է ներկայացրել, ինչը, քննադատների կարծիքով, առաջիկա ընտրությունների արդյունքները վիճարկելու համար փորձի հիմք էր, ինչպես դա արեց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2020 թվականին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...