100-ամյա ամերիկուհին ամենատարեց ծանրորդն է աշխարհում
Էդիթ Մուրվեյ-Թրեյնան Ֆլորիդայից, որի 100 տարին է լրացել, նոր ռեկորդ է սահմանել որպես աշխարհի ամենատարեց ծանրորդ։ Նա ծանրաձող բարձրացնել սկսել է ընդամենը 9 տարի առաջ, տեղեկացրել են Գինեսի ռեկորդների գրքի կազմակերպիչները։
Թոշակառուն հանդես է գալիս փաուերլիֆթինգի մրցումներում՝ բարձրացնելով 18-68 կիլոգրամ ծանրաձող։
«Մենք գլխի էինք ընկնում, որ նա, հավանաբար, ամենատարեց մարզուհիներից մեկն է, բայց զարմացանք (եւ շատ էինք հպարտանում նրանով), երբ մեզ ասացին, որ նա համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Մեր ամբողջ ընտանիքը հպարտանում է, որ մեր մայրը ռեկորդակիր է, եւ Գինեսի ռեկորդների գիրքը նրան արժանացրել է այդ պատվին»,- ասել է ծանրորդուհու դուստրը՝ Հաննան։
Նախկինում Էդիթը պարի ուսուցչուհի է եղել տեղի կենտրոնում, եւ պատանության տարիներին հիացել է Շիռլի Թեմփլով, Ջինջեր Ռոջերսով եւ Ֆրեդ Ասթերով։
Իր 100-ամյակին Էդիթն արդեն հասցրել էր դառնալ ոչ միայն մայր եւ տատիկ, այլեւ ծոռների ու ծոռան ծոռի տատիկ։
Եվ չնայած համավարակի պատճառով կինն ստիպված էր ժամանակավորապես դադարեցնել մարզումները, նա հատուկ անհամբերությամբ է սպասում մարզադահլիճ վերադառնալուն եւ մարզիչ աշխատելուն, որպեսզի շուտով նորից մասնակցի մրցումներին։ Իր վերջին մրցման ժամանակ 2019թ. Էդիթը 98 տարեկան 94 օրական էր։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...