Ford-ը, GM-ը եւ Stellantis-ը խոստացել են այնպես անել, որ ԱՄՆ-ը հնարավորինս շուտ անցնի էլեկտրամոբիլների
Ford Motor-ի, General Motors-ի եւ Stellantis-ի (նախկին Fiat Chrysler Automobiles) ղեկավարները աջակցել են ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի որոշմանը՝ մինչեւ 2030 թվականը զրոյական արտանետումներով ավտոմեքենաների վաճառքը հասցնել 50%-ի, հայտնում է CNBC-ը:
«Ford-ը, GM-ը եւ Stellantis-ն այսօր հայտարարում են մինչեւ 2030 թվականը ԱՄՆ-ի էլեկտրամոբիլների տարեկան վաճառքը 40-50%-ի հասցնելու իրենց համատեղ ձգտման մասին, որպեսզի երկիրը մոտեցնեն զրոյական արտանետումներով ապագային՝ Փարիզի կլիմայական համաձայնագրին համապատասխան»,- հայտնել են ավտոկոնցեռնների ներկայացուցիչները։
Բացի այդ, ապրանքանիշների ներկայացուցիչներն ընդգծել են, որ պատրաստ են անել ամեն ինչ, ինչ իրենցից պահանջվում է՝ այս նպատակին հասնելու համար, սակայն մասնավոր հատվածը չի կարող գլուխ հանել առանց պետության աջակցության:
General Motors-ը խոստացել է 35 միլիարդ դոլար ներդնել էլեկտրական եւ ինքնակառավարվող մեքենաների արտադրության մեջ: Ford-ը նույնպես խոստացել է 30 մլրդ դոլար ներդնել: Իր հերթին, Stellantis-ը հինգ տարվա ընթացքում 35 մլրդ դոլար կներդնի նոր ռազմավարության մեջ, ինչպես նաեւ կկառուցի մարտկոցների հինգ նոր գործարան:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...