Մասկն ապրում է 50 000 դոլարանոց հավաքովի տանը
Ամերիկացի մուլտիմիլիարդատեր եւ գործարար Իլոն Մասկը ապրում է 49 500 դոլար արժողությամբ Casita հավաքովի տանը, որը գրեթե 35 ք/մ մակերես ունի, հայտնում է Business Insider-ը:
Մասկի անսովոր տունը գտնվում է հենց նրա SpaceX ընկերության գրասենյակում:
Boxabl ընկերության փոքրիկ տները դարձել են Միացյալ Նահանգների դասական ընտանեկան տան կամ բնակարանի հայտնի այլընտրանքը, ինչը գրավել է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Իլոն Մասկի ուշադրությունը, գրում է թերթը:
Դեռեւս 2020 թվականի նոյեմբերին Boxabl-ը հայտարարել էր, որ Casita է տեղադրել Տեխասի Բոկա Չիկա քաղաքում՝ «գաղտնի հաճախորդի» համար: Ըստ լուրերի, այն ժամանակ ընկերությունը նկատի էր ունեցել հայտնի ինժեների պատվերը:
Լաս Վեգասում հիմնված ընկերությունն իր պատմությունը սկսել է 2017 թվականին՝ մշակելով փոքր չափերի ծալովի տներ, որոնք կարող են բեռնատարով առաքվել ԱՄՆ-ի ցանկացած նահանգ: Երբ Casita-ն հասնում է իր վերջնական կետին, տունը պարզապես պետք է բացել (ինչը տեւում է մի քանի ժամ), այնուհետեւ ամրացնել այն հիմքին եւ միացնել կոմունալ ծառայություններին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...