Մոլդովայի վարչապետի պաշտոնակատար. կառավարության պահուստային ֆոնդում փող չի մնացել
Մոլդովայի նոր կառավարությունը պետք է լրացուցիչ միջոցներ փնտրի բնակչությանը եւ իշխանության կառույցների բարեփոխմանն անհրաժեշտ վճարումների ապահովման համար, քանի որ կառավարության պահուստային ֆոնդում փող չի մնացել։ Այս մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Աուրելիու Չոկոյը «Մոլդովա – 1» հեռուսաալիքի եթերում։
«Կառավարության պահուստային ֆոնդում փող չկա։ Գրեթե զրոյի վրա ենք։ Նոր կառավարությունը պետք է լրացուցիչ միջոցներ փնտրի, որպեսզի ապահովի անհրաժեշտ վճարումները։ Դատարկ է նաեւ ինտերվենցիաների ֆոնդը այն բանից հետո, երբ այդ ֆոնդի միջոցներն ուղղեցին վատ եղանակի վնասների փոխհատուցմանը, ինչպես նաեւ բուժաշխատողներին վճարելուն»,- ասել է Չոկոյը։
Նրա խոսքով՝ լրացուցիչ ծախսեր կպահանջի կառավարության նոր կառուցվածքը, որն ուրբաթ խորհրդարանին առաջարկել է վարչապետի թեկնածու Նատալյա Գավրիլիցան։ «Չորս նոր նախարարությունների ստեղծման համար կպահանջվեն լրացուցիչ միջոցներ, դրանք պետք կլինեն նաեւ չորս փոխվարչապետերի ապարատի ձեւավորման համար։ Դա ծախսերի ավելի մեծ գումար է, քան պահանջում էր նախկին կառավարությունը»,- նշել է նա։
Գավրիլիցայի նոր կառավարությունում կլինի 13 նախարար նախկին 9-ի փոխարեն։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...