Հազարավոր ֆիլիպինցիներ փորձել են «գրոհով վերցնել» պատվաստման կենտրոնները ֆեյքերից հետո
Հազարավոր ֆիլիպինցիներ փորձել են «գրոհով վերցնել» կորոնավիրուսի դեմ պատվաստման կենտրոնները մայրաքաղաքում՝ անտեսելով սոցիալական հեռավորության սահմանափակումները՝ այն մասին ֆեյքերից հետո, որ չպատվաստված քաղաքացիները կզրկվեն դրամական օգնությունից կամ նրանց կարգելեն տնից դուրս գալ երկշաբաթյա մեկուսացման ժամանակ, որն սկսվել է ուրբաթ, տեղեկացնում է AP-ը։
Մանիլայում օգոստոսի 2-ից կարանտին է մտցվել, քանի որ COVID-19 վարակի նոր բռնկումը սպառնում է գերծանրաբեռնել հիվանդանոցները։ Միայն հիմնական ձեռնարկությունների լիազորված աշխատողները եւ ծայրահեղ իրավիճակում հայտնված կամ գնումների կարիք ունեցող բնակիչները կարող են դուրս գալ փողոց։ Մայրաքաղաքում ժամը 20.00-ից ութժամյա պարետային ժամ է մտցվել։
Կարանտինից մեկ օր առաջ սոցցանցերում լուր տարածվեց այն մասին, որ չպատվաստված բնակիչներին արգելվելու է դուրս գալ տնից աշխատանքի գնալու համար, կամ նրանց կզրկեն 1000 պեսո (20 դոլար) դրամական օգնությունից։ Այդ պատճառով պատվաստման կենտրոններում հսկայական հերթեր են գոյացել։
Միայն Մանիլայում մինչեւ լուսաբաց մոտ 22 000 մարդ է եկել պատվաստման կենտրոններ։ Մարդիկ մոտակա գավառներից իջնում էին խմբերով եւ գալիս բեռնատարներով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...