Ղարաբաղի խնդիրը պետք է քննարկվի ամենօրյա ռեժիմով. Հայկ Մամիջանյան
Ղարաբաղի հարցով մշտական խորհրդարանական հաձնաժողովը պետք է զբաղվի հարցերի համակարգմամբ՝ աջակցություն ցուցաբերելով քաղաքական, սոցիալական, ռազմական, դիվանագիտական եւ այլ ոլորտներում։ Այս մասին ՀՀ 8-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովի հատուկ նիստում օգոստոսի 6-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների կազմավորման հարցի քննարկման ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Բացի այդ, նշեց պատգամավորը, այն աջակցություն կցուցաբերի բանակցային գործընթացում, ինչպես նաեւ կարեւոր մի շարք այլ ուղղություններում։
«Ղարաբաղի խնդիրը պետք է քննարկվի ամենօրյա ռեժիմով»,- ասաց խորհրդարանականը։
Նա կարծում է, որ այդ հանձնաժողովը պետք է զբաղվի նաեւ սահմանագծման պրակտիկայի ուսումնասիրման հարցերով եւ այդ փորձն օգտագործի Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների որոշման հարցերում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում