Կուբանի բնակիչը ձերբակալության ժամանակ կտրել է լեզվի մի մասը
Կուբանի բնակիչը տրավմատիկ ատրճանակով կրակել է թմրադեղերի ոստիկանի վրա եւ դիմել է փախուստի, սակայն նրան արագ գտել են, իսկ ձերբակալության ժամանակ նա կտրել է լեզվի մի մասը, հայտնել է Կրասնոդարի երկրամասի ՌԴ ՔԿՔՎ-ն:
Ըստ հետաքննության` հուլիսի 30-ին թմրանյութերի շրջանառության վերահսկման բաժնի օպերատիվ աշխատակիցը, օպերատիվ տեղեկատվություն ստանալով, Լենինի փողոցում կասկածելի տղամարդուց պահանջել է կանգ առնել: Ի պատասխան` նա տրավմատիկ զենքից մի քանի կրակոց է արձակել եւ անհետացել: Ոստիկանը կապտուկներ ունի իրանի եւ ազդրի հատվածում: Հարուցվել է քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասով (կյանքի կամ առողջության համար վտանգավոր պետական պաշտոնյայի նկատմամբ բռնության կիրառում):
«Քննիչը պարզել է կասկածյալի ինքնությունը: Պարզվել է, որ նա տեղի 29-ամյա բնակիչ է: Տուժածը նույնականացրել է տղամարդուն որպես իր վրա կրակոցներ արձակած անձ: Ձերբակալության ընթացքում կասկածյալն իրեն մարմնական վնասվածքներ է պատճառել` կտրելով լեզվի մի մասը: Ներկայումս նրա կյանքին ոչինչ չի սպառնում»,- հավելում են հաղորդագրության մեջ:
Տղամարդը ձերբակալվել է, հետաքննությունը ստուգում է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ նրա մասնակցության մասին տեղեկատվությունը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...