Երգիչ Ար Քելին խոստովանել է, սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս արտիստ Ալիայի հետ
Ամերիկացի երգիչ Ար Քելիի փաստաբանը խոստովանել է, որ իր վստահորդը սեռական կոնկատ է ունեցել անչափահաս արտիստ Ալիայի հետ, որը ավիավթարի արդյունքում մահացել է 2001թ․-ին, հայտնում է The Daily Beast-ը։
Դատական նիստի ընթացքում փաստաբան Թոմաս Ֆարինելան չի հերքել, որ Ար Քելին երգչուհու հետ ինտիմ հարաբերություններ է ունեցել։ Ընդ որում, Ֆարինելան հայտարարել է, որ այս պահին իր թիմը պատրաստ չէ հայտարարել է, որ այդ կապի պահին Ալիան դեռ 18 տարեկան չի եղել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ար Քելին Ալիայի հետ ամուսնացել է՝ կաշառելով Իլինոյս նահանգի պետական աշխատողի։ Երաժիշտը պոշտոնյայից կեղծ փաստաթղթեր է ստացել, որոնցում նշվել է, որ արտիստը չափահաս է։ Ըստ մեղադրանքի՝ հանցագործություն Ար Քելիի կողմից կատարվել է 1994թ․-ի օգոստոսին։
2019թ․-ի հունվարին մամուլը փաստաթուղթ է հրապարակել, որը հաստել է Ար Քելիի եւ Ալիայի ամուսնության պաշտոնական գրանցումը։ Ավելի ուշ այն անօրինական է ճանաչվել։ Երգչուհին հերքում էր ինտիմ կապը տղամարդու հետ։
Ար Քելին անազատության մեջ է 2019թ․-ի ամռանից։ Նրան ավելի քան տաս մեղադրանք է առաջարվել, այդ թվում մանկական պոռնոգրաֆիայի պատրաստում, անչափահաս աղջիկների բռնաբարություն, սեռական ոտնձգություններ, ինչպես նաեւ հետաքննության անցկացմանը խոչընդոտելու համար։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...