Այդ ո՞ր օրվանից է ԱԺ ամբիոնը սրբատեղի․ սրբատեղին իմ համար Շուշիի սբ․ Ղազանչեցոցն է, որ ձեր իշխանության օրոք մնաց թուրքին․ Սաղաթելյանը՝ իշխանական թևին
«Այդ ո՞ր օրվանից է ԱԺ ամբիոնը սրբատեղի․ սրբատեղին իմ համար Շուշիի սբ․ Ղազանչեցոցն է, որ ձեր իշխանության օրոք մնաց թուրքին, իմ համար սրբատեղին Դադիվանքն է, որ թուրքի հսկողության տակ է․ էս ամբիոնն իմ համար դիմակներ պատռելու , ՀՀ քաղաքացիներին իրականությունն ասելու ամբիոն է»,- ԱԺ-ում հնչեցրած իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով իշխանական պատգամավորի երեկվա այն դիտարկմանը, թե իբրև՝ ԱԺ ամբիոնը սրբատեղի է։
Ելույթի ժամանակ անդրադառնալով՝ իրեն ուղղված կմի շարք հարցերի, Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ նաև իր գիտական կենսագրականին՝ մասնավորեցնելով, որ մեկ տարի աշխատել է Ազգային արխիվում գիտաշխատող, ունի հրապարակված գիտական հոդվածներ, որոնք կարող են օգտակար լինել։ Իսկ այն հարցին, թե արդյո՞ք տվել է պատգամավորի երդում, ԱԺ փոխնախագահի թեկնածուն ընդգծեց․
« 21 տարի առաջ, երբ որոշում կայացրեցի անդամագրվել ՀՅԴ շարքերը, ես այդ ժամանակ կատարել եմ իմ կյանքի ամենակարևոր երդումը՝ երդվել եմ պատվովս և հայրենիքովս, իմ բոլոր ուժերով , եթե հարկ լինի նաև կյանքիս գնով, ծառայել Հայաստանի և հայ ժողովրդի ազատագրության դատին , սա է իմ քաղաքական գործունեության մեկնարկն ու ուղենիշը»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ