Բանակի զինվորը երբեք սոված չի եղել, իսկ պատերազմի վերաբերյալ հարցադրումները պետք է լինեն ոչ թե ձեր կողմից, այլ՝ ընդդիմության կողմից. Սեյրան Օհանյան.(տեսանյութ)
Ձեր իշխանության գալուց փորձի պակասության պատճառով գնացիք նրան, որ բոլոր ոլորտների արդյունավետությունն իջեցվեց, Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ դիմելով իշխանությանը։
«Որովհետև չհենվեցիք հենքի վրա, օրինակ, բանակցային զգալի գործընթացի, բանակի հաջողությունների ու այլն»,-ասաց նա։ Օհանյանը նշեց, թե խաղաղությունն անհրաժեշտություն է։
«Եթե խոսում ենք ներքին խաղաղության մասին, մենք անպայման գալու ենք դրան, որովհետև, ուզենք թե չուզենք, միասնությունն է, որ հիմք է հանդիսանում առաջընթացի, բայց այդ միասնության գաղափարն էլ ներքին երկփեղկվածության պատճառով խարխլվել է»,-ասաց նա։
Պատգամավորն ասաց, թե որքան էլ խոսեն Ադրբեջանի հետ խաղաղության մասին, պետք է հասկանալ՝ միևնույն է, ռեալ խաղաղություն չի լինելու։ «Մենք պետք է մտածենք ինչպես գնալ խաղաղության, որոնք են դրա հիմքերը»,-ասաց նա։
Պաշտպանության նախկին նախարարն ընդգծեց, թե բանակի մասին խոսելիս պետք է միշտ հաշվի առնել գաղտնիության ռեժիմն ու չհարվածել բանակի ղեկավարությանը։ «Բանակի զինվորը երբեք սոված չի եղել, միգուցե, եղել են օղակներ, որտեղ սնունդի հետ կապված եղել են խնդիրներ»,-ասաց Օհանյանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ