Ռիհանան պաշտոնապես դարձել է միլիարդատիրուհի՝ ճանաչվելով աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը. Forbes
Երգչուհի Ռիհանան դարձել է միլիարդատիրուհի, հայտնում է ամերիկյան Forbes-ը: Այժմ հրատարակությունը նրա կարողությունը գնահատում է 1,7 միլիարդ դոլար:
Ռիհանան դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը: Շոու բիզնեսի աստղերից ամենահարուստ կանանց շարքում նա զիջում է միայն հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին, որի կարողությունը, ըստ հանդեսի, 2,7 մլրդ դոլար է:
Ռիհանայի կարողության հիմնական մասը (1,4 միլիարդ դոլար) գալիս է կոսմետիկայի Fenty Beauty ընկերությունում նրա բաժնեմասից, որը, ըստ Forbes USA-ի, կազմում է 50%: Մնացած գումարի զգալի մասը երգչուհու մասնաբաժինն է ներքնազգեստ արտադրող Savage x Fenty-ում:Բացի այդ, գումարի մի մասը նրան բերել է երաժշտական և դերասանական գործունեությունը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...