Ղրղզստանում կալանավորել են նախկին վարչապետ Սարիեւին «Կումտորի» գործով
Ղրղզստանի նախկին վարչապետ Թեմիր Սարիեւը հանրապետությունում կալանավորվել է կոռուպցիայի գործով՝ կապված «Կումտոր» ոսկու հանքի մշակման հետ, տեղեկացնում է Sputnik Ղրղզստանը՝ հղում կատարելով ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) մամուլի ծառայությանը։
Երկուշաբթի Բիշքեկ է թռել Ղրղզստանի նախկին նախագահ Ասկար Ակաեւը։ ԱԱՊԿ-ում «Կումտորի» գործով հարցաքննությունից հետո նա ասել է, որ պատասխանել է գործի վերաբերյալ հարցերին եւ ցանկանում է օգնել քննությանը։
«Կալանավորվել է նախկին վարչապետ Թեմիր Սարիեւը, տեղեկացրել է ԱԱՊԿ մամուլի ծառայությունը»,- գրում է Sputnik-ը։
Ինչպես նշել է գործակալությունը, գերատեսչությունում հիշեցրել են, որ հետաքննություն է իրականացվում կոռուպցիայի փաստերով «Կումտոր» հանքավայրի մշակման նախագծի տարբեր փուլերի համար։
«Իրականացված քննչական գործողությունների արդյունքներով եւ ստացված ապացույցներով օգոստոսի 3-ին քննությունը որոշել է կալանավորել Սարիեւին։ Նա ԱԱՊԿ մեկուսարանում է»,- Sputnik-ը մեջբերում է հատուկ ծառայության հաղորդագրությւոնը։
Քննության հավաստիացմամբ՝ Սարիեւը, էկոնոմիկայի նախարար եւ միաժամանակ համապատասխան Պետհանձնաժողովի նախագահը լինելով՝ մի քանի միլիարդ սոմով իջեցրել է էկոլոգիական վնասի գումարը Կումտոր հանքի աշխատանքից, ինչի հետեւանքով պետությանը հասցվել է վիթխարի վնաս։
«Նշվել է, որ Սարիեւի դեմ կշարունակվեն քննչական գործողությունները, որոնց արդյունքներով առաջիկա 48 ժամում Պերվոմայսկի շրջանային դատարանը կդիտարկի խափանման միջոցի ընդունման հարցը»,- ավելացնում է Sputnik-ը։
Ավելի վաղ Ղրղզստանի նախկին նախագահներ Ասկար Ակաեւը եւ Կուրմանբեկ Բաքիեւը հետախուզման մեջ էին հայտարարված «Կումտորի» հետ կապված կոռուպցիայի գործով, ասել է հանրապետության ԱԱՊԿ նախագահ Կամչիբեկ Թաշիեւը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...