Մաքսիմի ներկայացուցիչը հայտնել է, որ երգչուհու վիճակը լավացել է
Մաքսիմի PR մենեջեր Յանա Բոգեւշեւսկայան հայտարարել է, որ երգչուհին կայուն ծանր վիճակում է, սակայն լավացում է նկատվում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Երգչուհու ներկայացուցիչը հայտնել է, որ Մաքսիմի վիճակն էական փոփոխությունների չի ենթարկվում։ Այն շարունակում է մնալ «կայուն ծանր», «թեեւ լավացում կա»։
Ավելի վաղ երգչուհու մեջեներ Մարգարիտա Սոկովոլան հայտնել է, որ բժիշկները վերահսկում են Մաքսիմի արհեստական կոման՝ նրան պարբերաբար գիտակցության վերադարձնելով։ Ընդ որում, այս պահին վաղ է խոսել երգչուհուն կոմայից ամբողջությամբ դուրս բերելու մասին։
Ավելի վաղ հիվանդանոցում առաջին անգամ մեկնաբանել էին Մաքսիմի հոսպիտալացումը։ Հաստատությունում նշել են, որ երգչուհին դիմել է հունիսի 23-ին եւ այդ պահից գտնվում է վերակենդաբնացման բաժանմունքում։ «Մեզ մոտ բոլոր բաժանմունքները կարմիր զոնա են։ Չի կարելի տեակցել ոչ ոքի, նույնիսկ նրանց, ովքեր գտնվում են ոչ թե վերակենդանացման բաժանմունքում, այլ սովորական հիվանդասենյակներում»,- հայտնել են հիվանդանոցում։
Հուլիսի 26-ին հաղորդվում էր, որ Մաքսիմը գիտակցության է եկել, նրան միացրել են թոքերի օդափոխությանն օժանդակող սարքին։
Երգչուհու հոսպիտալացման մասին հայտնի է դարձել հուլիսի 16-ին։ Մաքսիմը սոցիալական ցանցերում հայտնել է, որ դեռ հունիսի 11-ին ինքնազգացողությունը վատացել է։ Նա կորոնավիրուսի մի քանի թեստ է անցել, սակայն բոլորի արդյունքը բացասական է եղել։ Վիճակի վատացման պատճառով Մաքսիմին կոմայի մեջ են գցել եւ միացրել թոքերի արհեստական օդափոխության սարքին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...