Ի՞նչ պաշտոն կստանձնի Տիգրան Ավինյանը. Նրա քաղաքական կարիերան չի ավարտվում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած նախատեսված 15-օրյա ժամկետին, հենց երեկ՝ վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո, Նիկոլ Փաշինյանն սկսել է կառավարության ձևավորման պրոցեսը: Արդեն պաշտոնապես հայտնի է, որ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգրկված չի լինի գործադիրում: Նրա անվան հետ կապված տարբեր լուրեր են շրջանառվում:
«Փաստ» թերթը երեկ ստացել է տեղեկություն, որ, ամենայն հավանականությամբ, Ավինյանը կնշանակվի «Անիվ» ՈՒՎԿ-ի միակ բաժնետեր ու մասնակից՝ գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման «Անիվ» հիմնադրամի գործադիր տնօրեն:
Ինչպես նշված է կազմակերպության կայքում, այս հիմնադրամը «հանդիսանում է «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն, որի գործունեությունն ուղղված է ՀՀ հեռավոր գուղական վայրերում գործող և նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտների տնտեսական գործունեության խթանմանը, և որի նպատակն է ՀՀ գյուղական բնակչության կենսամակարդակի բարելավումը, եկամուտների ավելացումը, գործազրկության և արտագաղթի կրճատումը»:
Սակայն մեր աղբյուրները պնդում են, որ Ավինյանի քաղաքական կարիերան չի ավարտվում. առժամանակ նա կզբաղեցնի նշյալ «չեզոք» պաշտոնը, ապա Երևանի ավագանու ընտրություններին կգլխավորի իշխող կուսակցության ցուցակը, այսինքն, կլինի ՔՊ քաղաքապետի թեկնածուն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ