ՆԱՏՕ-ի հրամանատարներից մեկը հայտնել է՝ որ դեպքում իրենք կրակ կբացեն ռուսական նավերի ուղղությամբ
Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատար Ռոբերտ Բերկը հայտնել է, թե որ դեպքում ՆԱՏՕ-ի ուժերը կրակ կբացեն Սև ծովում ռուսական նավերի ուղղությամբ:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, զինվորականի խոսքով՝ երբ արտասահմանյան ինքնաթիռն անցնում է ՆԱՏՕ-ի ականակիրների մոտակայքով, հրամանատարներն ինքնուրույն են որոշում՝ պատրաստվում է այդյոք այն հարձակման, թե ոչ:
«Կարելի է պնդել, որ նրանք (ռուսական ուժերը - խմբ.) սադրում են մեզ, որպեսզի մենք առաջինը հարված հասցնենք: Մենք չենք պատրաստվում անել դա առաջինը՝ առանց սադրանքի, սակայն միևնույն ժամանակ ես իմ հրամանատարներից չեմ պահանջի առաջին հարվածն ընդունել դեմքին»,- ասել է Բերքը:
Ծովակալն ընդգծել է, որ ռուսական ռազմածովային ուժերը մշտապես ուղեկցում են ՆԱՏՕ-ի նավերը, որոնք գործունեություն են ծավալում այդ շրջանում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...