Վրաստանում առաջին անգամ օդադեսանտային զորավարժություններ են անցկացվել ամերիկացի զինվորականների մասնակցությամբ
Վրացի և ամերիկացի զինվորականները Agile Spirit 2021 զորավարժությունների շրջանակում համատեղ ուսումնավարժանքներ են իրականացրել օդադեսանտային ստորաբաժանման մասնակցությամբ:
Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն՝ հղում անելով երկրի ՊՆ մամուլի ծառայությանը, այսօրվա զորավարժություններին մասնացկել են Վրաստանի Պաշտպանության ուժերի զինծառայողները, ինչպես նաև Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ԶՈւ հրամանատարության ներկայացուցիչները:
Զորավարժությունների սցենարի համաձայն՝ դեսանտային ուժերն իրականացրել են գործողություններ՝ ուղված ռազմական օդանավակայանը գրավելուն՝ այնտեղ դաշնակիցների բազմազգ ուժերը տեղակայելու նպատակով:
Ուսումնամարզական գործողություններին ներգրավվել է ամերիկյան ռազմատրանսպորտային 3 օդանավ: 150 զինվորական միաժամանակ պարաշյուտով թռիչքներ են կատարել:
Ինչպես հայտնել են երկրի ՊՆ-ից, նման տիպի գործողություններ վրացի և ամերիկացի զինվորակնները նախկինում երբեք չեն մշակել երկրի տարածքում անցկացված համատեղ ուսումնավարժանքների ժամանակ:
Agile Spirit 2021 զորավարժությունները Վրաստանում մեկնարկել են հուլիսի 26-ին և անցկացվելու են մինչև օգոստոսի 6-ը: Դրանց մասնակցում է ավելի քան 2500 զինծառայող՝ Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Կանադայից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Ուկրաինայից և Էստոնիայից:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...