Ժիրինովսկին ադրբեջանցի պաշտոնյաներին հանդիմանել է խոսքի ազատության սկզբունքն անտեսելու համար
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, մեկնաբանելով իր խոսքերից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտնած բողոքը, հայտարարել է, որ բարձր է գնահատում երկրի նախագահ Իլհամ Ալիևին, ինչպես նաև իրավունք ունի իր կարծիքը հայտնելու:
«Մենք գտնվում ենք այնտեղ (Հարավային Կովկասում՝ խմբ.), մեզ խնդրել են: Եվ ես, ՌԼԴԿ-ն դեմ ենք դրան: Ինքներդ գլուխ հանեք: Այդ իսկ պատճառով ի՞նչ բողոքի նոտաներ կարող են լինել»,- ասել է Ժիրինովսկին՝ պատասխանելով ՏԱՍՍ գործակալության հարցմանը:
Ժիրինովսկին նկատել է, որ Ալիևին բազմիցս անվանել է «իմաստուն ղեկավար»: «Նրա հայրն ավելի լավն էր: Ես գովաբանել եմ և՛ Իլհամ Ալիևին, և՛ նրա հորը: Իսկ եթե ինչ-որ պաշտոնյաներ վատ են պատկերացնում իրավիճակը և որոշել են ինչ-որ նոտա հանձնել ժամանակավոր հավատարմատարին, ապա նրանք, ինչ է, չգիտե՞ն խոսքի ազատության մասին»,- ասել է քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոոքի նոտա էր հանձնել ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ կապված Ժիրինովսկու հայտարարությունների հետ, որոնց համաձայն՝ «Ադրբեջանում բռնապետություն է, և եթե Բայդենը ցանկանա, Ալիևին գահընկեց կանեն երկու շաբաթվա ընթացքում, և նրան կկարողանա փրկել միայն Ռուսաստանը»: Բացի այդ, Ժիրինովսկին շեշտել էր, որ «Ռուսաստանը պետք է վերադառնա Ռուսական կայսրության և ԽՍՀՄ բոլոր տարածքներ»՝ Հարավային Կովկասն անվանելով «իրենց ազդեցության գոտին»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...