Ավելի քան 200 հազար մարդ է մասնակցել Ֆրանսիայում բողոքի ցույցերի երրորդ ալիքին
Շաբաթ Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքի մեկնարկի կապակցությամբ իշխանությունների որոշմամբ սահմանված սանիտարական անցագրերի վերաբերյալ գործողությունների դեմ բողոքի ակցիաներն անցկացվել են ավելի քան հարյուր քաղաքներում՝ Փարիզից մինչեւ Տուլոն: Երկրի ՆԳՆ-ի տվյալներով՝ դրանց մասնակցել է 204 հազար մարդ, հաղորդում է Reuters-ը:
Ցուցարարները վիրավորում են հասցրել երեք ոստիկաններին Փարիզում , հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:
Ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինը գրել է թվիթերյան էջում, որ ձերբակալվել է 19 ցուցարար, այդ թվում՝ 10-ը՝ Փարիզում:
Երրորդ շաբաթն է, երբ նոր միջոցառումների դեմ բողոքող մարդիկ հանգստյան օրերին դուրս են եկել փողոց, ինչը վճռականություն դրսեւորելու արտասովոր երեւույթ է ամառային արձակուրդների ընթացքում:
Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ ամբողջ Ֆրանսիայում մասնակցել է 204 090 ցուցարար: Դա շուրջ 40 000-ով ավելին է, քան գրանցվել էր անցած շաբաթ:
Թանգարանների, կինոթատրոնների կամ լողավազանների այցելուներին արդեն մերժում են մուտքի հարցում, եթե նրանք չեն ներկայացնում սանիտարական անցագիր, որը վկայում է, որ նրանք պատվաստվել են COVID-19-ի դեմ կամ վերջերս են թեստավորվել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...