ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ռազմավարական առափնյա մայրուղու բացումը Լիբիայում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է ռազմավարական մայրուղու բացումը Լիբիայի ափին, որի շնորհիվ երկրի արեւելյան եւ արեւմտյան հատվածները կրկին կկապվեն, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով համաշխարհային կազմակերպության ղեկավարի տեղակալի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հակի հաղորդագրությունը:
«Գլխավոր քարտուղարը ողջունում է 2021 թվականի հուլիսի 30-ից Լիբիայում ափամերձ ճանապարհի բացումը ՄԱԿ-ի աջակցության առաքելության (UNSMIL) աջակցությամբ: Սա կարեւոր եւ երկար սպասված իրադարձություն է Լիբիայի ժողովրդի համար»,-ասվում է ուղերձում:
Գուտերեշը կրկնել է Լիբիայի հակամարտության բոլոր կողմերին ուղղված իր կոչը՝ նպաստել հրադադարի համաձայնագրի իրագործմանը, ինչպես նաեւ երկրում ընտրությունների անցկացմանը, որոնք նախատեսված են այս տարվա դեկտեմբերի 24 -ին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...