Արգենտինական լճերը վարդագույն են դարձել արդյունաբերական թափոնների պատճառով
Երկու լիճ Արգենտինայի Պատագոնիայի շրջանում դարձել են վարդագույն առայժմ անբացատրելի երեւույթների պատճառով, որոնք, ինչպես մտահոգվում են տեղի էկոլոգները, կարող են վնասակար լինել՝ պայմանավորված արդյունաբերական աղտոտմամբ, տեղեկացնում է Voice of America-ն։
Վերջերս արգենտինական Տրելյու քաղաքի մոտ գտնվող արդյունաբերական պարկի կողքին գտնվող լճերում քաղաքապետարանի պաշտոնյաները հայտնաբերել են բեռնատար, որը թոփոնները լցնում էր ջրբաժանում։
Չնայած տեղի ԶԼՄ-ների նախաձեռնած վեճերին՝ վնասակա՞ր է արդյոք լճերի գունափոխումը, էկոլոգները խիստ մտահոգ են հանկարծակի առաջ եկած երեւույթից։
Տեղի ակտիվիստ, Արգենտինայի Ազգային էկոլոգիական ցանցի (RENACE) անդամ Պաբլո Լադան ասել է, որ վարդագույնը կարող է լինել ներկի արդյունք, որը սովորաբար օգտագործում են մոտակայքում բազմացվող խեցգետիններին բնորոշ վարդագույն երանգ տալու համար։
Տեղի եւ տարածաշրջանային պաշտոնյաները հետաքննում են պատճառները եւ պոտենցիալ վնասը, որը հասցվել է լճերին, բայց որեւէ եզրահանգում առայժմ չի արվել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...