Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Տարածաշրջանը և հակամարտության շուրջ գործընթացը քաղաքական տուրբուլենտության փուլում է. եվրոպացի վերլուծաբան

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումների, միջադեպերի, սահմանախախտումների ֆոնին հայտարարություն տարածեց ԵԱՀԿ Մինսկի խումբը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), ով հանդիսանում է ռուս նոր համանախագահը Իգոր Պոպովի փոխարեն, Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) հայտարարությամբ արձանագրել են, որ մտահոգությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցած վերջին միջադեպերին, մարդկային զոհերի մասին հաղորդումներին:

Համանախագահները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ հանդարտեցնել իրավիճակը, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և հրադադարի համաձայնեցման այլ պայմանավորվածությունները:

Համանախագահները վերահաստատում են հակամարտության բոլոր հիմնական հարցերը բանակցված, համապարփակ և կայուն կարգավորմամբ լուծելու անհրաժեշտությունը և կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին իրենց հովանու ներքո:

«Նրանք կրկնում են իրենց հովանու ներքո ուղիղ երկկողմ խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը վերանայեն և համատեղ համաձայնեցնեն կառուցվածքային օրակարգը` արտացոլելով իրենց առաջնահերթությունները` առանց նախապայմանների»,- ասված է հայտարարության մեջ:

Համանախագահները վերահաստատում են ամուր աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական ջանքերին: Զուգահեռաբար հայկական կողմն առաջարկում է, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետեր տեղակայվեն, ինչը հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի։ Առաջարկվում է նաև ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:

168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ վերջին ամիսների իրադարձությունների արդյունքում քիչ-քիչ ուրվագծվում է այն աշխարհաքաղաքական «պատկերը», որի շրջանակում կարգավորվելու են հակամարտության գոտու շուրջ առկա բազմաթիվ հարցերը:

Ըստ նրա, ակնհայտ է դառնում, որ ՌԴ-ն շարունակում է ամրապնդել իր դիրքերը, այսինքն՝ ըստ ամենայնի, այն օրակարգը, որը կար պատերազմից հետո և որն ամրագրվել էր հետպատերազմյան եռակողմ հայտարարություններով, կպահպանվի, որոնցում առանցքային է սահմանագծում-սահմանազատումն ու ճանապարհների հարցը, որտեղ միախառնվում են՝ ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ՝ գերտերությունների շահերը:

Թուրքիան, նրա կարծիքով, ավելի պասիվ դիրքորոշում է որդեգրել և ուշադրությունը սևեռել է այլ հարցերի վրա՝ ի տարբերություն Ռուսաստանի, որը կայուն կերպով ցույց է տալիս իր լծակները տարածաշրջանում՝ ինքը ևս ունենալով խնդիրներ այլ տարածաշրջաններում:

«Սա ներկայիս գնահատականն է, որը, ինչո՞ւ ոչ, կարող է փոխվել աշխարհաքաղաքական զարգացումների և առճակատման հետևանքով»,- ասաց նա:

Փորձագետի խոսքով, դժվար էր պատկերացնել, սակայն, ինչ-որ տեսքով ԵԱՀԿ Մինսկի խումբը ևս պահպանելու է իր ձևաչափը, քանի որ դա հարկավոր է որոշ հարցեր քննարկելու և ընդհանուր գործընթացում զսպումների մեխանիզմ ունենալու համար:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը և ՄԽ երկրները, որոնք պահպանում են դիվանագետներին, իրականում պահպանում են այդ ձևաչափը՝ անհրաժեշտության դեպքում այն կրկին օգտագործելու համար: Բնականաբար, եթե հապճեպ այլ գործընթացներ չլինեն, կարգավիճակի հարցը, տրամաբանական է, որ կարող է քննարկվել այդ հարթակում, այն հարմար է նման հարցերի քննարկման համար: ՄԽ տարածած վերջին հայտարարությունը կարևոր է միայն ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի պահպանման առումով»,- ասաց վերլուծաբանը:

Ըստ նրա, լարվածությունը սահմանին և այդ ընթացքում հայտարարությունները ցույց են տալիս, որ կողմերի համար ներկայումս կարևոր է սահմանազատման հարցը, որում կան ծանր թեմաներ, և դրանք էլ խոչընդոտում են այդ հարցի շուրջ ակտիվ և արդյունավետ բանակցային գործընթացի վերսկսումը:

«Կարծում եմ՝ լարվածությունը հենց այս խնդիրն է ցույց տալիս, ինչպես նաև այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այնուամենայնիվ բոլոր հարցերն էլ ցավոտ են, և դրանք հեշտությամբ չեն կայացվելու: Անկայունությունը կշարունակվի, քանի դեռ չկան կոնկրետ գործընթացներ։ Զուգահեռաբար, կարծում եմ՝ Արևմուտքը, որը գործում է տարբեր ճամբարներով, կփորձի իր քաղաքականությունը ևս առաջ մղել և տեղ ունենալ այս բանակցություններում: Այս փուլը պարզապես կարելի է որակել քաղաքական տուրբուլենտություն, որը կարող է երկարաձգվել, և դրա պատճառներն ինչպես զուտ տարածաշրջանային են, այնպես էլ՝ արտատարածաշրջանային: Ամեն ինչ նաև անկայուն ու փոփոխական է, քանի որ չկա նախկին ստատուս-քվոն, իսկ նորը դեռ ձևավորված չէ, պարզապես կան դրա ուրվագծերը»,- ասաց նա: