ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանը մերժել է Էրդողանի թիկնապահների գործը կասեցնելու պահանջով թուրքական կողմի բողոքը
Վաշինգտոնի շրջանային վերաքննիչ դատարանը, մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահների՝ ցուցարարներին ծեծի ենթարկելու գործով թուրքական կողմի ներկայացված բողոքը: Թուրքական կողմը բողոքել էր դատարանի որոշման դեմ՝ պահանջելով կասեցնել այդ գործը:
Այս գործով դատական գործընթացը սկսելու պատճառը 2017-ին Էրդողանի ԱՄՆ կատարած այցի ժամանակ նրա թիկնապահների գործողություններն են հանդիսացել: Վերջինները կռվի էին բռնվել Վաշինգտոնում Էրդողանի դեմ բողոքող ցուցարաների հետ՝ դաժան ծեծի ենթարկելով նրանցից մի քանիսին:
2019թ. սկզբին վնասվածքներ ստացած ցուցարարները երկու տարբեր հայցով դիմել էին դատարան՝ Թուրքիայից փոխհատուցում պահանջելով: Դատարանը հայցերն ընդունել էր: Ի պատասխան թուրքական կողմը բողոքարկել էր դատարանի որոշումը՝ պահանջելով ընթացք չտալ հայցերին:
2021թ. հուլիսի 27-ին դատարանը, նշելով, որ թուրք թիկնապահներն կողմից անհամաչափ ուժի կիրառումը չի կարող Էրդողանին պաշտպանելու համար իրականացված անվտանգության միջոցառում համարվել, մերժել է թուրքական կողմի բողոքը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...