Հարավային Կորեայի ԿԲ. Հյուսիսը ամենածանր տնտեսական ճգնաժամի մեջ է 1990-ականներից հետո
Հարավային Կորեայի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի տնտեսությունը 2020թ., 23 տարվա ընթացքում, տուժել է ամենամեծ անկումից ՄԱԿ շարունակվող պատժամիջոցների, COVID-19-ի մեկուսացման միջոցների եւ վատ եղանակի պատճառով։
Սեուլի ազգային համալսարանի պրոֆեսոր Կիմ Բյոն Յոնը, որը Հյուսիսային Կորեայի գծով մասնագետ է, հաշվարկել է, որ այնտեղի տնտեսությունը կարող էր կրճատվել 20 տոկոսով 2017-2020թթ.՝ ուշադրության առնելով ոչ ֆորմալ շուկաների դերը։
«Դա իսկապես լուրջ ճգնաժամ է, որը կարող է հանգեցնել ավելի լուրջ քաղաքական հետեւանքների, քանի որ մարդիկ այժմ շատ ավելի մեծ տնտեսական շահ եւ գիտելիքներ ունեն, քան 1990-ականներին»,- նշել է նա։
Հարավային Կորեայի կառավարության աղբյուրը, որը լավ տեղեկացված է հարցի մասին, Reuters-ին տեղեկացրել է, որ Հյուսիսը ամենածանր տնտեսական ճգնաժամի մեջ է այն ժամանակներից, երբ սովը 1990-ական թթ. խլեց 3 մլն մարդու կյանք։
«Երկու տարվա փակ սահմանները եւ թայֆունները խորացրել են ճգնաժամը Հյուսիսում, բայց ոչ այն աստիճանի, որ սասանեն նրա տնտեսության հիմքերը»,- ասել է աղբյուրը։
Հարավային Կորեայի ԿԲ-ն տեղեկացրել է, որ Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) Հյուսիսում անցած տարի կրճատվել է 4,5 տոկոսով իրական արտահայտմամբ, ինչը ամենավատ ցուցանիշն է 1997թ. հետո։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...