Իտալացի պատգամավորները պաստառներով վազել են դահլիճով ՝ բողոքելով Covid-սերտիֆիկատների դեմ
Իտալիայի ընդդիմադիր «Իտալիայի եղբայրներ» կուսակցության մի խումբ պատգամավորներ խորհրդարանի ստորին պալատի նիստի ժամանակ բողոք են կազմակերպել Covid-ի սերտիֆիկատներ սահմանելու դեմ: Պալատի աշխատանքը ստիպված են եղել ժամանակավորապես ընդհատել։
Իտալիայի խորհրդարանի ստորին պալատում No Green Pass («Ո՛չ Covid-ի սերտիֆիկատներին) պաստառներով պատգամավորներին ստիպված են եղել հանգստացնել, ինչի արդյունքում նիստերի դահլիճում սկսված վազքը դադարել է: Իտալացի ժողովրդական ընտրյալներն անկարգություն են արել համաճարակի դեմ պայքարի միջոցառումների մասին նախագծի քվեարկությունից առաջ։
Իտալիայի կառավարության վերջին որոշումներից մեկն էլ մի շարք հասարակական հաստատություններում, այդ թվում` փակ տարածքներում ու ռեստորաններում Covid-սերտիֆիկատների պահանջը պարտադիր դարձնելն է։
Օգոստոսի 6-ից, ինչպես ենթադրվում է, կորոնավիրուսի դեմ պատվաստման մասին փաստաթուղթ պետք է ներկայացվի մշակութային եւ այլ միջոցառումներ, թանգարաններ, թատրոններ, մարզադահլիճներ, լողավազաններ, ռեստորաններ փակ տարածքներ այցելելելիս:
Հաստատությունների սեփականատերերին, որոնք թույլ են տալիս առանց կանաչ անձնագրի մտնել իրենց օբյեկտ, ինչպես նաև հաճախորդներին, կարող են տուգանել 400-ից մինչև 1000 եվրոյով:
Չի բացառվում, որ տրանսպորտից օգտվելու համար նույնպես պահանջվի այդ փաստաթութղը, սակայն այդ հարցով որոշումն առայժմ հետաձգվել է։
Ահա և Իտալիայում բողոքի ալիք է բարձրացել ինչպես ռեստորանների և զվարճանքի այլ հաստատությունների սեփականատերերի, այնպես էլ նրանց կողմից, ովքեր պատվաստված չեն, բայց ուզում են այցելել այնտեղ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ