Հետճաշյա քունը բարելավում է ուղեղի աշխատանքը․ գիտնականներ
Ճաշից հետո շատ օգտակար է կես ժամ քնելը։ Այն զգալիորեն բարելավում է ուղեղի աշխատանքն ու բարենպաստ ազդեցություն թողնում օրգանիզմի վրա։ Նման եզրակացության են հանգել Հարավային Քալիֆորնիայի համալսարանից ամերիկացի գիտնականները։
Մասնագետների կարծիքով՝ մոտավորապես 15․00-ին ցիրկադային ռիթմը, այսինքն՝ կենսաբանական գործընթացների ցիկլային տատանման ինտենսիվությունը նվազում է։ Շատ մարդիկ ճաշից հետո քնելու ցանկություն են ունենում, նրանց աշխատունակությունը նվազում է։ Բժիշկների կարծիքով՝ իրավիճակը հարթել եւ օրգանիզմին նոր լիցք հաղորդել կարող է կարճաժամկետ քունը։
«Ցերեկային քունը հատկապես օգտակար է, եթե գիշերը վատ եք քնել։ Սակայն մենք խորհուրդ չենք տալիս երկարաձգել հետճաշյա հանգիստը, քանի որ արդեն գիշերը քնելու հետ կապված խնդիրներ կարող են ծագել»,-ասել է հետազոտող Ռաջկումար Դասգուպտան։
Նրա կարծիքով՝ ճիշտ կազմակերպված հետճաշյա հանգիստը կօգնի ցերեկը աշխույժ լինել եւ լավ քնել գիշերը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում