Միանգամից սկսեցին կրակել, էլ չհասկացանք՝ ինչ կատարվեց. վիրավորում ստացած ժամկետային զինծառայող
Միանգամից սկսեցին կրակել, էլ չհասկացանք՝ ինչ կատարվեց, «գրանատամյոտ»-ով, որ խբեցին, աչքերիս դեմքը սեւացավ։ Կրակում էի, բայց շատ չհասցրեցի, որովհետեւ ի վիճակի չէի, չէի կարողանում քայլել։ Այս մասին «Զինուժ» մեդիայի հետ զրույցում ասել է այս գիշեր ադրբեջանական հարձակման հետեւանքով վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Դավիթ Ղազարյանը։
Վիրավորում ստացած մյուս ժամկետային զինծառայող Անդրանիկ Ալեքսանյանն էլ պատմել է, որ հակառակորդը հանկարծակի սկսել է հայկական ուղղությամբ կրակ բացել։
«Մենք նրանց հանարժեք պատասխան տվեցինք։ Ապաքինվելուց հետո պատրաստ եմ մեկնել զորամաս ու ծառայությունս շարունակել, պոստեր բարձրանալ ու մեր սահմանները պաշտպանել»,– ասել է Անդրանիկ Ալեքսանյանը։
Ադրբեջանական հարձակման հետեւանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկինը՝ միջին ծանրության, մյուս երկուսին էլ բավարար։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ