Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածության աճը ՄԱԿ-ի մտահոգություններն է առաջացնում
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունը մտահոգում է ՄԱԿ-ին: Այս մասին ճեպազրույցում ասել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք աճող մտահոգությամբ հետեւում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի մասին հաղորդումներին, այդ թվում՝ այսօր ստացված վերջին միջադեպի մասին: Չնայած ՄԱԿ-ն ի վիճակի չէ ստուգել այդ հաղորդումները՝ մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել սրման եւ առկա խնդիրները լուծել երկխոսության միջոցով»,- ասել է Հաքը:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրկին դիմել են սադրանքի` խախտելով հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում: Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ հայկական կողմն ունի երեք զոհ եւ հինգ վիրավոր:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...