Սիսիանի ՀՀԿ-կան քաղաքապետի թիմում կան ագրեսիվ երիտասարդներ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Սիսիանում նոյեմբերի 9-ին խոշորացված համայնքների ղեկավարի ընտրություն է լինելու։ Եվ որքան մոտենում է այդ օրը, այնքան քաղաքում թեժանում է մթնոլորտը։ Գործող քաղաքապետ ՀՀԿ անդամ Արթուր Սարգսյանը, որը ՀՀԿ-ական պատգամավոր Ավետ Սարգսյանի եղբայրն է, թեկնածուներից մեկն է լինելու։
Նա քաղաքում մեծ թվով կողմնակիցներ ունի, որոնք պատմում են նրա սրտացավ գործերի մասին։ Քաղաքապետի թիմում կան նաև ագրեսիվ տրամադրված երիտասարդներ, որոնք փողոցներում պարբերաբար «դաստիարակչական» մարտեր են կազմակերպում Սարգսյանի հակառակորդների դեմ։ Օրեր առաջ գրել էինք, որ փողոցային մարտերից մեկի ժամանակ ավտովթար էր եղել։ Տուժել էր Սիսիանի երիտասարդ մի բնակիչ, բայց դեպքը չէր գրանցվել, իրավական հետևանքներ չեղան։ Ասում են՝ Սիսիանի ոստիկանապետը քաղաքապետ Արթուր Սարգսյանի կնոջ եղբայրն է։
Դեպքի վայրը Սիսակ Նահապետի անունը կրող հրապարակն է եղել։ Մեր աղբյուրը հայտնում է, որ «օրը ցերեկով քաղաքապետի թիմակից Սևադա Հակոբջանյանի գլխավորությամբ, ում համարում են Սիսիանի ոստիկանության բաժին խոսք տանող-բերողներից, մոտ 7-8 հոգով ծեծի են ենթարկել գործարար Կամո Հայրապետյանին»: Վերջինս սեփական տաքսի ծառայություն ունի: Հայրապետյանին ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխել են տուն: Ի դեպ, Հայրապետյանների հետ կապված պատմությունն էր նաև պատճառը, որ ժամանակին աշխատանքից ազատվեց ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Հովիկ Թամամյանը։ Սիսիանի մեր աղբյուրը նաև վկայում է, որ ոստիկանությունը տեղեկացված է կատարվածից»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...