Սպիտակ տանը հաստատել են, որ ԱՄՆ նախագահի նստավայրում դիմակներ կրելու ռեժիմ է մտցվել
Սպիտակ տանը հետեւելու են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնների (ՀՎԿԿ) նոր հանձնարարականներին եւ չորեքշաբթի օրվանից պահանջելու են կրել պաշտպանիչ դիմակներ ԱՄՆ նախագահի նստավայրում։ ՀՎԿԿ-ն ավելի վաղ՝ երեքշաբթի, կարգադրել էին անգամ պատվաստված անձանց կրել անհատական պաշտպանության դիմակները այն շրջանների փակ տարածքներում, որտեղ նկատվում է կորոնավիրուսի արագ տարածում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հետեւում ենք դաշնային կենտրոնների հանձնարարականներին, Վաշինգտոնում գտել են, որ [վարակի] փոխանցման զգալի մակարդակ կա»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Ինչպես երեքշաբթի տեղեկացրել է Սպիտակ տան Թղթակիցների ասոցիացիան, դիմակներ կրելու ռեժիմը երկրորդ անգամ է մտցվում ԱՄՆ նախագահի նստավայրում»,- ասվում է ասոցիացիայի հաղորդագրությունում։
Ինչպես երեքշաբթի ճեպազրույցում պարզաբանել է ՀՎԿԿ ղեկավար Ռոշել Վալենսկին, այդ միջոցները պայմանավորված են «դելտա» շտամի արագ տարածմամբ եւ նոր տվյալների ստացմամբ։ Դրանք վկայում են այն մասին, որ «հազվադեպ որոշ պատվաստված մարդիկ, որոնք վարակվել են «դելտա»-ով արդեն պատվաստվելուց հետո, կարող են վարակիչ լինել եւ վիրուսը փոխանցել մյուսներին»։
Մարտին ՀՎԿԿ-ն հայտարարել էին, որ կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդիկ կարող են գտնվել նույն տեղանքում առանց դիմակների։ Մայիսին կենտրոնների մասնագետները թույլ տվեցին լիովին պատվաստված մարդկանց չկրել դիմակներ դեպքերի մեծամասնությունում։ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 34,5 մլն դեպք, մահացել է ավելի քան 611 հազար մարդ։ Երկիրը երկու ցուցանիշներով զբաղեցնում է առաջին տեղն աշխարհում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...