Արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի դուստրն այդպես էլ չի հայտնվել թագաժառանգների ցանկում
Արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի դստեր՝ Լիլիբեթի լույս աշխարհ գալուց արդեն երկու ամիս է անցել, սակայն փոքրիկը մինչ այժմ չի ստացել հասանելիք արտոնությունները։
Լիլիբեթն այդպես էլ չի հայտնվել թագաժառանգների ցանկում։ Լիլիբեի եղբայրը՝ Արչին, պաշտոնական ցանկում ներառվել է 2019թ․-ին Լոնդոնում լույս աշխարհ գալուց երկու շաբաթ անց։ Պալատն ուշադրություն չի դարձրել անհամապատասխանությանը, սակայն պարզ չէ՝ դա սխալմունք է, թե թագուհու հստակ դիրքորոշումը։
Սա տեղի է ունեցել թագավորական ընտանիքի հետ հարաբերությունները դադարեցնելու եւ ԱՄՆ տեղափոխվելու Հարիի որոշման ֆոնին։ Լիլիբեթը, որը լույս աշխարհ է եկել հունսին, պետք է գահը զբաղեցնելու հարթում ութերորդը լինի։ Այս պահին նրա տեղը զբաղեցնում է իշխան Անդրեյը։ Արքայազ Լուին՝ Ուիլյամի եւ Քեյթի որդին, հինգերորդ տեղը զբաղեցրել է լույս աշխարհ գալուց երկու շաբաթ անց։
Պալատի գործողությունների հապաղումը որոշներին ստիպել է ենթադրել, որ սա ուղերձ է Սասեքսի դուքսին եւ դքսուհուն։ «Դուք պետք է հարցնեք, թե ինչու են նրանք այդքան դանդաղում։ Ամենն, ինչ նրանք պետք է անեն, բացատի կոճակը սեղմելն ու այլ համար ներմուծելն է։ Նրանք դա արել են Արչիի համար։ Անկհայտորեն, նրանք դա արել են Լուիի համար, երբ նա լույս աշխարհ է եկել։ Եվ դա նրանք արել են մի քանի այլ երեխաների համար»,- ասել է ITV-ից Քրիս Շիպը «Royal Rata» պոդքասթին։
Ի դեպ, ամիսներ առաջ Հարին եւ Մեգանը սկանդալային հարցազրույց են տվել Օփրա Ուինֆրիին, որի ընթացքում խոսել են արքայական ընտանիքում բարդությունների մասին։ Արքայազնը կարճ ժամանակ անց խոստովանել է, որ լարված հարաբերություններ ունի հոր՝ Չարլզի հետ։ Իսկ օրերս հայտնի է դարձել, որ դուքսն իր կյանքի մասին հուշագրություններ է պատրաստում, ինչը կարող է միապետությանը։
Ավելի վաղ ինսայդերները հայտնել են, որ արքայազն Չարլզը որդուն՝ արքայազն Հարիին եւ Մեգան Մարքլին կզրկի տիտղոսից։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...