Արցախի Մաճկալաշեն համայնքի 32–ամյա բնակիչը գերեվարվել է. Արցախի ՄԻՊ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ստացվել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարման վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նա, մասնավորապես, գրել է
«Փաստերի հավաքագրման արդյունքում պարզվել է, որ անձը Մաճկալաշեն համայնքի 1989-ի ծնված բնակիչ է, որը զբաղվում էր անասնապահությամբ եւ կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Այս մասին համայնքային իշխանությունները տեղեկացրել են ռուս խաղաղապահներին։ Այժմ նրանց միջնորդությամբ վարվում են բանակցություններ անձին վերադարձնելու ուղղությամբ։
ՄԻՊ աշխատակազմը շարունակում է ահազանգի վերաբերյալ ուսումնասիրությունները, արդյունքների մասին կտեղեկացնենք հավելյալ»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում