Մեծ Բրիտանիայի պետական պարտքը գերազանցել է 2.2 տրիլիոն ֆունտ սթեռլինգը
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ համավարակի վրա 372 միլիարդ ֆունտ սթեռլինգ ծախսերի պատճառով հարկատուները ստիպված կլինեն այդ գումարը տասնամյակներ «կրել», հայտնում է BBC News-ը:
Երկու նոր զեկույցներում Պետական հաշիվների կոմիտեն 26 մլրդ ֆունտ սթեռլինգ է հատկացրել խարդախություններից եւ վարկերը չվերադարձնելուց ձեռնարկություններին հասցված վնասի համար, որպեսզի օգնի նրանց հաղթահարել համավարակը:
Երկրորդ զեկույցում կոմիտեն նաեւ նշել է անթույլատրելի ծախսերի «անընդունելի բարձր» մակարդակը, երբ գնվել է 2,1 միլիարդ միավոր անպիտան անձնական պաշտպանական միջոցներ, որը կազմում է ավելի քան 2 միլիարդ ֆունտ սթեռլինգ պետական փողեր:
«Հարկատուները 20 տարի կենթարկվեն ֆինանսական ռիսկերի»,- նշել է կոմիտեն՝ կոչ անելով բրիտանական կառավարությանը «դասեր քաղել նախքան խոստացված հանրային հետաքննությունը, որը տեղի կունենա 2022 թվականին»:
Մեծ Բրիտանիայի ազգային պարտքն այժմ կազմում է ավելի քան 2,2 տրիլիոն ֆունտ կամ ՀՆԱ-ի շուրջ 99,7%-ը։ Այսպիսի ցուցանիշ 1960-ականների սկզբից ի վեր չի դիտարկվել: Միայն հունիսին պարտքերի տոկոսները կազմել են 8,7 միլիարդ ֆունտ սթեռլինգ, գրում է պարբերականը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում