Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիան ոչնչացրել է հութիների անօդաչու թռչող սարքերը
Էր Ռիադի կողմից ղեկավարվող արաբական կոալիցիան ոչնչացրել է ականապատված երեք անօդաչու թռչող սարքեր, որոնք «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների կողմից արձակվել էին Սաուդյան Արաբիայի տարածք: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:
«Կոալիցիայի ՌՕՈՒ-ն որսացել եւ ոչնչացրել է պայթուցիկով լի երեք անօդաչու թռչող սարքեր, որոնք հութի ահաբեկչական խմբավորումների կողմից ուղղորդվել էին դեպի հարավային շրջաններ: Այժմ մենք արագ միջոցներ ենք ձեռնարկում բնակչությանը նման ագրեսիվ հարձակումներից պաշտպանելու համար»,- հայտարարել է կոալիցիան:
Ավելի ուշ թագավորության հակաօդային պաշտպանության անձնակազմը խոցել էր բալիստիկ հրթիռ, որը հութիները ուղարկել էին Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող Ջիզան նահանգի ուղղությամբ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...