Նիկոլ Փաշինյանի դեմ կան կոմպրոմատներ, որոնք չեն օգտագործվում.Արթուր Համբարձումյան
Այն, ինչ հիմա կատարվում է Երասխում, նույնը տեսնելու ենք նաև Տավուշում, որովհետև Տավուշում էլ կա 5 բնակավայր, որոնց վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ունի որոշակի պայմանավորվածություններ: Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է կառավարման մասնագետ Արթուր Համբարձումյանը:
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը խախտում է Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչի պատճառով էլ Ադրբեջանը սահմանային լարվածություն է հրահրում.
«Նիկոլ Փաշինյանն ուխտադրժություն է արել, հիմա էլ Ալիևը մուռ է հանում հայ ազգից, մեր պետությունից և արժանապատվությունից»,-ասաց Արթուր Համբարձումյանը:
«Նիկոլ Փաշինյանի դեմ կան կոմպրոմատներ, բայց դրանք չեն օգտագործվում, սա նշանակում է, որ կան ուժեր, որոնք լրջագույն լծակներ ունեն նրա վրա: ԱԱԾ մարդկանց մոտ կա ծառայողական էթիկետ, որոնք նրանք շատ դժվարությամբ են խախտում:Այս տիրույթում կա ևս մեկ մարդ՝ Միքայել Մինասյանը, որը չի եղել ԱԱԾ աշխատակից և հատուկ հետախուզության աշխատողներին բնորոշ հանգամանքներով կաշկանդված չէ»,-ասաց Արթուր Համբարձումյանը և նշեց, որ Միքայել Մինասյանը պետք է հրապարակի բոլոր փաստերը, որոնք վերաբերում են անձամբ Նիկոլ Փաշինյանին:
Նրա խոսքով՝ ընտրություններն աննախադեպ կեղծված են եղել.
«Ողջ ազգերի պատմության մեջ այսպիսի խայտառակ ընտրություններ չեն եղել, ընտրությունները, խայտառակություն էին, իսկ ընտրության արդյունքները՝ ավելի մեծ խայտառակություն»,-ասաց Արթուր Համբարձումյանը:
Մանրամասները՝ տեսանյութում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ