ԱՄՆ-ը եւ Իրաքը մինչեւ տարեվերջ կավարտեն Իրաքում ամերիկյան ռազմական առաքելության անցումը զուտ խորհրդատվականի
ԱՄՆ եւ Իրաքի պաշտոնական անձինք մինչեւ տարեվերջ կավարտեն ամերիկյան ռազմական առաքելության անցումն Իրաքում զուտ խորհրդատվական դերի, ինչը նշանավորում է երկրում ԱՄՆ մարտական առաքելության պաշտոնական ավարտը։ Այս մասին տեղեկացնում է Politico-ն՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտոնական ներկայացուցչին։
Պաշտոնական անձինք նախատեսում են այդ մասին հայտարարել հուլիսի 26-ին, Սպիտակ տանը նախագահ Ջո Բայդենի հետ Իրաքի վարչապետ Մուսթաֆա ալ Քադիմիի հանդիպումից հետո։
Պլանի համաձայն, որը չի նախատեսում ամերիկյան զորքերի դուրսբերում երկրից, ամերիկյան մի շարք զինծառայողներ կմնան Իրաքում անորոշ ժամանակով։ Նրանք կապահովեն նյութատեխնիկական եւ խորհրդատվական աջակցություն, ինչպես նաեւ ռազմաօդային ուժերի, հետախուզության եւ «Իսլամական պետության» (որն այս շաբաթ ստանձնել է Բաղդադում ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, ինչի հետեւանքով զոհվել են տասնյակ մարդիկ) դեմ պայքարի դիտարկման հնարավորություններ։
Այդ հայտարարությունը կդառնա Իրաքի եւ ԱՄՆ պաշտոնական անձանց միջեւ ռազմավարական երկխոսությունների գագաթնակետը Իրաքում ամերիկյան ռազմական ներկայության առիթով վերջին մի քանի տարում, նշել է աղբյուրը։
Քադիմին այդ մասին նախապես տեղեկացրել էր վերջերս տված հարցազրույցում՝ ասելով, որ Իրաքն այլեւս ԱՄՆ զորքերի կարիքը չունի։ «Իրաքցիներն այժմ պատրաստ են ոտքի կանգնել եւ պաշտպանել իրենց։ Մենք այլեւս ԱՄՆ զինվորականների կարիքը չունենք»,- ասել է նա Washington Post-ին։ «Միեւնույն ժամանակ մենք նախկինի պես հետախուզական աջակցության, ուսանելու, պոտենցիալի ավելացման եւ խորհուրդների կարիք կունենանք»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...