Ինչպե՞ս կլուծվի ընդդիմադիր փոխխոսնակի հարցը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ընդդիմությանը հասանելիք երրորդ փոխխոսնակի հարցը, ըստ ամենայնի, կլուծվի հետեւյալ մեխանիզմով․ «Պատիվ ունեմ» դաշինքն առաջին փորձի հնարավորությունը կտա «Հայաստան» դաշինքին։ Ամենամեծ ընդդիմադիր ուժը կառաջադրի իր թեկնածուին, սակայն եթե գաղտնի քվեարկությամբ թեկնածուն չընտրվի, երկրորդ փորձի հնարավորությունը կիրացնի «Պատիվ ունեմ»-ը։
Իշխանական շրջանակներում, սակայն, «Պատիվ ունեմ»-ից առաջադրվող թեկնածուների հարցում էլ վերապահում ունեն․ եթե դաշինքը ներկայացնի ՀՀԿ-ական թեկնածուի, ապա կրկին կմերժեն։
Ի դեպ, Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ այդ պաշտոնը զբաղեցնի ցուցակի երրորդ համարը՝ անհայտ ու շատ երիտասարդ Աննա Մկրտչյանը՝ Քասախի գյուղապետի դուստրը, սակայն իշխանականները հակված են ՊՈւ-ից ընտրել ամենափորձառու եւ ամենահավանական թեկնածուին՝ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ