«Բրավո». Ռոբերտ Քոչարյանի արձագանքը` Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարար նշանակելու մասին
Բանակի ներսում էական ոչինչ չի կատարվում: Այս մասին «5-րդ ալիք», «Երկիր», Հայկական 2-րդ հեռուստաալիք հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում հայտարարել է հայկական երկու հանրապետությունների նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Ավելի շատ խոսակցություններ է գնում ինչ-որ ռեֆորմների մասին, հնարավոր քայլերի մասին, բայց մինչ այսօր մենք չգիտենք մեր կորուստների մասին, եւ մարդկային հստակ թիվը չի հրապարակվել եւ նյութական կորուստների մասին: Մենք չգիտենք` ինչ ծրագրեր են իրականացվում բանակը վերականգնելու համար, բանակի մարտունակությունը եւ չեմ կարծում, որ սա իշխանության համար համար 1 խնդիր է, չի երեւում ոչ մի քայլերից, սկսած կադրային քայլերից ի դեպ, որ սա իշխանության համար համար 1 խնդիր է»,-ասաց նա` հավելելով, որ այս վիճակը շարունակվում է նույնիսկ հետընտրական շրջանում:
Լրագրողների հարցին, թե ինչ կարծիք ունի վերջին պաշտոնանկությունների եւ նշանակումների հետ կապված, երկրորդ նախագահը հարցրեց, թե ում անունն է շրջանառվում Պաշտպանության նախարարի պաշտոնում եւ լսելով Արշակ Կարապետյանի անունը, այսպես արձագանքեց. «Բրավո, շնորհավորում եմ, մենք շատ արագ ունենալու ենք մարտունակ բանակ: Այսպես ասենք նույն կարտերի կալոդը այսպես խառնում են եւ այդ կալոդից ինչ-որ դեմքեր են քաշում»:
Քոչարյանը ասաց, որ ինքը չի կարծում, որ պետք է լուրջ վերաբերվել նման կարգի փոփոխություններին, եւ սա ընդամենը փոփոխություն է փոփոխության համար:
Հարցին, թե ինչու մեր իշխանությունները չեն խոսում Արցախի ճակաատագրի մասին, այնինչ Ադրբեջանի իշխանությունը հարցը համարվում է փակված, Քոչարյանը պատասխանեց. «Ադրբեջանի նախագահն ու պաշտոնյաները հստակ ասում են, որ իրենք Արցախի հարցը լուծել են եւ այլեւս նման խնդիր իրենք չունեն։ Դուք որեւէ ողջամիտ, հասկանալի հայտարարություն կամ մոտեցում լսե՞լ եք, ես չեմ լսել, միգուցե ես եմ բաց թողել։ Չկա հայեցակարգ, չկա մոտեցում, ուղղակի հոսանքի մեջ ընկած գնում ենք, ինչ կլինի վերջում՝ Աստված գիտի․ մոտավորապես այս բանաձեւն է աշխատում»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ