Ամերիկացի սենատորները ներկայացրել են նախագահի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագիծ
Ամերիկացի երեք սենատոր ներկայացրել է օրինագիծ՝ ուղղված նախագահի այն լիազորությունների սահմանափակմանը, որոնք վերաբերում են զենքի վաճառքին, մարտական գործողություններին մասնակցությանը եւ երկրում արտակարգ իրադրության հայտարարմանը՝ առանց Կոնգրեսի հավանության, գրում է AFP-ն։
Դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին, հանրապետական Մայք Լին եւ անկախ սենատոր Բեռնի Սադերսը հայտարարել են ազգային անվտանգության լիազորությունների օրինագծի մասին, որն ուղղված է «Կոնգրեսի չափազանց կարեւոր դերի վերականգնմանը ազգային անվտանգության հարցերում»։
«Ես կարծում եմ, որ մենք չափազանց գոհ ենք այն բանից, որ Միացյալ Նահանգները մասնակցում է ռազմական միջամտությանը ողջ աշխարհում, եւ վաղուց ժամանակն է, որ Կոնգրեսը հաստատի իր սահմանադրական դերը պատերազմի եւ խաղաղության հարցերում»,- ասվում է Սանդերսի հայտարարությունում։
Այս օրինագիծը կարեւոր քայլ է այդ սահմանադրական իշխանության վերականգնման ճանապարհին, եւ ես հույս ունեմ, որ այն կհանգեցնի ավելի լայն քննարկման ինչպես Կոնգրեսում, այնպես էլ հանրության շրջանում, ռազմական ուժի կիրառման մասին մեր արտաքին քաղաքականությունում։
Փաստաթուղթը կազմված է երեք մասից. առաջինը վերաբերում է Կոնգրեսի վերահսկողության ուժեղացմանը ռազմական գործողությունների արտոնման գործում, մյուսը՝ զենքի խոշոր վաճառքի վերահսկողության բարեփոխմանը, իսկ երրորդը՝ Կոնգրեսի վերահսկողության ուժեղացմանը «երկրում արտակարգ դրություն հայտարարելու» հարցում, որոնք օգտագործվել են նախագահների կողմից՝ արդարացնելու համար զենքի վաճառքը կամ ռազմական հարվածները։
Նա առաջարկում է բարեփոխումների շարք, որպեսզի չեղարկվի ռազմական արտոնությունների ելակետային բանաձեւը՝ ընդունված 1973թ., եւ այն փոխարինել ավելի կոշտ միջոցով, որը ներառում է այն ժամանակի կրճատում, որի ընթացքում նախագահը կարող է ռազմական հարվածներ հասցնել առանց Կոնգրեսի հավանության, 60-ից հասցնելով 20 օրվա։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...