Էրդողան. Անկարան ոչինչ չունի «Թալիբանի» գաղափարախոսության դեմ
Անկարան ոչինչ չունի «Թալիբանի» գաղափարախոսության դեմ։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ավելացնելով, որ թուրքական կառավարությունը կկարողանա բանակցություններ վարել խմբավորման հետ թուրքական զինված ուժերի տեղակայման մասին՝ ապահովելու համար Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը, տեղեկացնում է Cumhuriyet-ը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումից հետո՝ հանել ԱՄՆ զորքերն Աֆղանստանից, Թուրքիան առաջարկել է պահել զորքերը Քաբուլի օդանավակայանի պաշտպանության համար։ Թուրքական զինված ներկայությունը Քաբուլում համարվում է կարեւոր երկիր մուտքն ապահովելու եւ քաղաքում դեսպանությունների աշխատանքին աջակցելու համար։
«Թալիբանը» պետք է հնարավորություն ունենա բանակցություններ վարելու Թուրքիայի հետ, որովհետեւ Թուրքիան ոչ մի հակասական հարց չունի նրանց հավատքի հանդեպ»,- ասել է Էրդողանը։
«Թալիբանը» քանիցս հայտարարել է, որ Թուրքիան պետք է հեռանա երկրից միջազգային մյուս ուժերի հետ միասին, այլապես նույնպես կարող է դառնալ նրա թիրախը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...