Էրդողանը քննադատել է աշխատավայրում հիջաբների վերաբերյալ ԵՄ դատարանի որոշումը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն անարդար է անվանել Եվրամիության դատարանի որոշումը այն բանից հետո, երբ նա վճռել է արգելել աշխատավայրում հիջաբ կրելը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մեր դիրքորոշումը հստակ է, եւ մեր գործընկերներն այս կապակցությամբ արդեն լավ հայտարարություն են արել: Այդ որոշումը ոտնահարում է մահմեդականների իրավունքները, ովքեր նման գլխաշոր են կրում՝ իրենց կրոնին համապատասխան: Այդ որոշման մեջ արդարությանը մոտ ոչինչ չկա: Թող նախ նրանք սովորեն, թե ինչ է դավանանքի ազատությունը»,- Ստամբուլում լրագրողներին ասել է Էրդողանը:
Անցյալ շաբաթ Եվրամիության դատարանը քննել է Գերմանիայի երկու քաղաքացուհիների հայցերը, ովքեր դիմել են գերմանական դատարաններ իրենց գործատուների դեմ բողոքներով: Նա արդարացված է համարել աշխատավայրում հիջաբ, ինչպես նաեւ աշխատողի կրոնական, քաղաքական կամ փիլիսոփայական պատկանելությունը նշող ցանկացած այլ արտաքին խորհրդանիշ կրելն արգելելը: Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է այս որոշումը՝ այն անվանելով իսլամաֆոբիայի եւ մահմեդականների նկատմամբ անհանդուրժողականության դրսեւորում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...