Սյունիքում գեթ մեկ մարդ չհանդիպեցի, որ ասեր իր ձայնը տվել է գործող իշխանությանը. Զարուհի Փոստանջյան
«Սյունիքում կար ընդհանուր տրամադրություն, որ պետք է ոտքի կանգնեն ոչ միայն Սյունիքի համար, այլև ազատագրեն Երևանը, քանի որ Երևանն այսօր գտնվում է թշնամու ձեռքում»,-այս մասին նշեց «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը՝ հրավիրված ասուլիսի ժամանակ:
Զարուհի Փոստանջյանը, ինչպես ինքը նշեց, նոր է վերադարձել Սյունիքից. երեք օր շրջել է մարզում, եղել տարբեր բնակավայրերում. ուստի բնակիչերի հետ ունեցած զրույցների, տեսածի ու լսածի մասին մանրամասնելով նշեց.
«Կոմբինատը կանգնած է, այդտեղ աշխատողները զրկված են աշխատելու իրավունքից: Կար մտավախություն, որ Ագարակի կոմբինատը կարող է նման ճակատագիր ունենալ: Հասկանում են, որ հատուկ քաղաքականություն է վարվում, քանի որ սյունեցիները բավականին ամուր կպած են իրենց հողին, մտադրություն չունեն գաղթելու, անշարժ գույքի գները պահպանվել են նույն մակարդակի վրա: Սա խոսում է այն մասին, որ սյունեցիները մտադրություն չունեն թողնելու իրենց հայրենիքը, հետևաբար պետք է խթանել գործազրկությունը, ինչն էլ տեղի է ունենում»,-ընդգծեց Զարուհի Փոստանջյանը:
Խոսելով իր մի ուշագրավ դիտարկման մասին բանախոսը նշեց.
«Սյունիքում գեթ մեկ մարդ չհանդիպեցի, որ ասեր իր ձայնը տվել է գոծող իշխանությանը, և իրենց համար էլ էր հանելուկ, թե ինչպես են այդ թվերը գրանցվել».
Մանրամասները՝ տեսանյութում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ