Ահաբեկիչներն առեւանգել են տասնյակ բնակիչներ Նիգերիայի հյուսիս-արեւմտյան գյուղում
Ահաբեկիչներն առեւանգել են առնվազն 60 մարդու Նիգերիայի հյուսիս-արեւմուտքում, երբ մոտոցիկլետներով ներխուժել են հինգ գյուղ եւ օդ կրակել, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչներին եւ մի քանի բնակիչներին:
Չորս բնակիչ հայտնել է գործակալությանը, որ զինված մարդիկ հարձակվել են գյուղի վրա Սինքաֆի շրջանում՝ առաջացնելով խուճապ եւ առեւանգելով գյուղի առնվազն 60 բնակչի մոտակա անտառում փախուստի դիմելուց առաջ:
Զամֆարա նահանգում վերջին առեւանգումը տեղի է ունեցել ուրբաթ գիշերը, հայտնել է տարածաշրջանային ոստիկանության ներկայացուցիչ Մոհամդե Շեխուն՝ հավելելով, որ հետաքննությունը շարունակվում է:
Նիգերիան պայքարում է զինված կողոպուտների եւ մարդկանց առեւանգումների դեպքերի աճի դեմ, որոնք կատարվում են փրկագին ստանալու նպատակով գլխավորապես հյուսիս-արեւմտյան շրջաններում, որտեղ անվտանգության թույլ ուժերը հաճախ ի վիճակի չեն կանգնեցնել առեւանգումը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...